20.11.2012 16:46

Մարուքյանը վաղը մասնակցելու է արտահերթ նիստին և պատրաստվում է ելույթ ունենալ ընդդեմ 100 տոկոս համամասնականի

Մարուքյանը վաղը մասնակցելու է արտահերթ նիստին և պատրաստվում է ելույթ ունենալ ընդդեմ 100 տոկոս համամասնականի

iLur.am-ի հետ զրույցում անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը տեղեկացրեց, որ մասնակցելու է վաղը՝ նոյեմբերի 21-ին, «Հայ ազգային կոնգրեսի» նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստին, որին միացել է ողջ խորհրդարանական ընդդիմությունը:

Պատգամավորը կարծիք չհայտնեց, թե արդյո՞ք վաղը քվորում կլինի, միայն ասաց.

«ԱԺ-ում հրվիրված է արտահերթ նիստ, և ես կլինեմ այդտեղ»:

Հիշեցնենք, որ Էդմոն Մարուքյանը մեծամասնական ընտրակարգով թիվ 30 ընտրատարածքից ընտրված անկուսակցական պատգամավոր է, վերջինս չի անդամակցում նաև խորհրդարանական ոչ մի խմբակցության: Նշենք նաև, որ Մարուքյանը չէր միացել արտահերթ նիստի նախաձեռնությանը և իր ֆեյսբուքյան էջում այդ կապակցությամբ գրել էր. «Այդ փաթեթի մեխը հենց 100 տոկոս համամասնականն է, որին դեմ էի արտահայտվել նաև Պետաիրավական հանձնաժողովի նիստում, որտեղ ամեն ինչ մանրամասն քննարկվել է, իսկ ստորագրելով այդ նախաձեռնության տակ ես միանում էի այն բանին ինչին դեմ եմ, որը բնականաբար աբսուրդի ոլորտից կլիներ: Ինչ վերաբերվում է նիստին, ապա ես նիստին չմասնակցելու խնդիր չունեմ, եթե նիստ լինի պատրաստվում եմ ելույթ ունենալ ընդդեմ 100 տոկոս համամասնականի »: