20.11.2012 17:13

Անժելա Սարգսյանի «տղամարդը» դատապարտվեց ազատազրկման

Անժելա Սարգսյանի «տղամարդը» դատապարտվեց ազատազրկման

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, այսօր հրապարակեց Կարեն Արայանի դեմ հարուցված քրեական գործով դատավճիռը: Դատարանը մեղավոր ճանաչեց ամբաստանյալին «Ո՞ւր է իմ տղամարդը» հեռուստանովելի դերասանուհի Անժելա Սարգսյանի անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու, օգտագործելու կամ տարածելու, ինչպես նաև պոռնկագրական նյութեր կամ առարկաներ ապօրինի տարածելու մեջ և դատապարտեց մեկ տարվա ազատազրկման և նվազագույն աշխատավարձի 300-պատիկի՝ 300 հազար դրամ, չափով տուգանքի, հայտնում է Փաստինֆոն:

Հաշվի առնելով, որ Կ. Արայանը ուներ նախկինում չմարված դատվածություն՝ (ազատազրկում 6 տարի 3 ամիս ժամկետով, որի կեսը՝ 3 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկումը, կրելուց հետո վաղաժամկետ պայմանական ազատվել էր պատժի մնացած մասը կրելուց), դատարանը գումարեց պատժի չկրած մասը և ընդհանուր առմամբ պատիժ նշանակեց 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկում և 300 հազար դրամ տուգանք: