18.11.2014 19:14

HRW-ն Կոնգոյի ոստիկանությանը մեղադրում է ցուցադրական մահապատիժներ իրականացնելու մեջ

HRW-ն Կոնգոյի ոստիկանությանը մեղադրում է ցուցադրական մահապատիժներ իրականացնելու մեջ

Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության ոստիկանները մեկ տարի առաջ մեկնարկած՝ կրիմինալի դեմ պայքարի շրջանակներում, առնվազն 51 հոգու ցուցադրական մահապատիժ են իրականացրել:

Իրավապաշտպանները նաև հայտարարել են, որ ոստիկանությունը պատասխանատու է ևս 33 մարդու անհետանալու համար:

HRW-ն զրուցել է ավելի քան 100 ոստիկանների, ականատեսների և զոհերի ընտանիքների  հետ, որոնք պատմել են ցուցադրական մահապատիժների մասին: HRW-ի ներկայացուցիչը մեղադրել է երկրի ղեկավարությանը՝ մեղավորներին թաքցնելու մեջ, և հայտարարել, որ զոհերից մի քանիսի ընտանիքները նույնպես սպառնալիքների են ենթարկվել: Փոխանցում է BBC-ն: