20.11.2012 18:26

Մադոնան վաճառում է իր բնակարանը 23,5 մլն դոլար

Մադոնան վաճառում է իր բնակարանը 23,5 մլն դոլար

Նյու Յորքում վաճառքի է հանվել աշխարհահռչակ երգչուհի Մադոնային պատկանող երկհարկանի շքեղ բնակարանը, որը գնահատվում է 23,5 մլն դոլար, գրում  է New-York Post պարբերականը:

Թանկարժեք բնակարանը բաղկացած է 5 սրահից, 4 ննջասենյակներից և 8 լոգարաններից: Բացի այդ, տանը 5 մեծ բուխարի կա և 2 ֆրանսիական ոճի պատշգամբ, որոնցից մեկը բացվում է նյույորքյան հանրահայտ Կենտրոնական զբոսայգու ուղղությամբ:

Երգչուհին այլևս չի ապրում այդ բնակարանում, քանի որ անցյալ տարի տեղափոխվել է Մանհեթենի արևելյան հատվածում գտնվող թանկարժեք թաղամասերից մեկը: