20.11.2014 12:27

Հայաստանի ԱՕԿ ներկայացուցիչները կմեկնեն Բաքու

Հայաստանի ԱՕԿ ներկայացուցիչները կմեկնեն Բաքու
Հրաչյա Ռոստոմյան (արխիվ)

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը և վարչության պետ Վախթանգ Գալստյանը նոյեմբրի 20-ին մեկնել են Թբիլիսի, որտեղից մտադիր են ուղևորվել Բաքու` Եվրոպական խաղերին Հայաստանի մասնակցության հարցերը քննարկելու համար, որոնք տեղի կունենան Ադրբեջանի մայրաքաղաքում: Մասնակցության հարցը կքննարկվի Եվրոպական օլիմպիական կոմիտեի 43-րդ նստաշրջանի շրջանակում, որի ընթացքում պատվիրակությունների ներկայացուցիչները կայցելեն մարզական բազաներ և կծանոթանան խաղերի պայմաններին: