20.11.2012 18:45

«Մթնշաղ» սագայի վերջին սերիայի ցուցադրությունը Երևանում հետաձգվում է (թրեյլեր)

«Մթնշաղ» սագայի վերջին սերիայի ցուցադրությունը Երևանում հետաձգվում է (թրեյլեր)

«Մթնշաղ» հանրահայտ սագայի վերջին սերիայի ցուցադրությունը «Մոսկվա» կինոթատրոնում հետաձգվում է: Սպասվում էր, որ «Մթնշաղ: Սագա. Լուսաբաց. Մաս 2-րդ»-ի երևանյան պրեմիերան տեղի կունենա նոյեմբերի 22-ին, սակայն, ինչպես panarmenian.net-ին տեղեկացրեցին կինոթատրոնից, այն հետաձգվել է մինչև դեկտեմբեր: Բիլ Քոնդոնի հեղինակած ֆիլմը կեզրափակի աղմակահարույց ֆիլմաշարը: Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել նոյեմբերի 14-ին Լոնդոնում: