20.11.2014 20:10

ՄԱԿ-ը հայտնում է Էրիթրեայից Եթովպիա փախստականների հոսքի մասին

ՄԱԿ-ը հայտնում է Էրիթրեայից Եթովպիա փախստականների հոսքի մասին

Փախստականների հարցերով ՄԱԿ-ի գլխավոր հանձնակատարի վարչությունը տեղեկացրել է, որ կտրուկ ավելացել է Էրիթրեայից Եթովպիա անցնող փախստականների թիվը:

ՄԱԿ-ի տվյալներով՝ վերջին 37 օրվա ընթացքում ավելի քան 6 հազար մարդ ապաստան է խնդրել Եթովպիայում: Դա կրկնակի ավելի է նախորդ ամիսների ցուցանիշներից:

Ինչպես BBC-ին հաղորդել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի վարչության ներկայացուցիչը, փախստականների 90 %-ը 18-24 տարեկան մարդիկ են: Նրանցից շատերը խուսափում են բանակ զորակոչվելուց: Փախստականներից ոմանք փորձում են հասնել Եվրոպա: