20.11.2012 19:20

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի խոհարարը մահացու ելքով վրաերթ է կատարել

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի խոհարարը մահացու ելքով վրաերթ է կատարել

Այսօր՝ ժամը 07:00-ի սահմաններում, Երևանի Գրիգոր Լուսավորիչ փողոցում՝ Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի դիմաց, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոյի խոհարարը՝ 30-ամյա Նիկոլայ Նատալինին վրաերթի է ենթարկել փողոցը անթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին:

Ն. Նատալինին վարել է «Նիսսան» մակնիշի 03 T 011 AM համարանիշի ավտոմեքենան: Վրաերթի ենթարկված հետիոտնը տեղափոխվել էր Էրեբունի բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել էր: ՃՏՀ քննության բաժինը պարզել է, որ մահացածը Երևան քաղաքի Բաշինջաղյան 1-ին փակուղու բնակչուհի, 65-ամյա Մարիետա Գրիգորյանն էր: Նա աշխատում էր «Ռենկո» ՓԲԸ-ում:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրօր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:

Աղբյուրը