20.11.2012 19:44

Հորվաթիայի նախկին վարչապետը 10 տարի կանցկացնի բանտում

Հորվաթիայի նախկին վարչապետը 10 տարի կանցկացնի բանտում

Զագրեբի դատարանը 10 տարվա ազատազրկման է դատապարտել Հորվաթիայի նախկին վարչապետ Իվո Սանադերին, որը մեղավոր է ճանաչվել 2 առևտրային կազմակերպություններից խոշոր չափի կաշառք ստանալու մեջ, հայտնում է ИТАР-ТАСС-ը:

Ըստ քննչական մարմինների՝  2008 թ.Սանադերը 5 մլն եվրո է ստացել հունգարական MOL ընկերությանը հորվաթական  INA  խոշոր նավթային ձեռնարկության նկատմամբ իրավունքներ տրամադրելու դիմաց, ինչպես նաև տարբեր գործարքների համար բազմիցս կաշառք է ստացել Hypo Alpe Adria ավստրիական բանկի կողմից:

2013-ին Հորվաթիան պատրաստվում է դառնալ Եվրամիության լիիրավ անդամ, ինչի համատեքստում այս քայլը կարելի է դիտել որպես  հանցավորության և կաշառակերության դեմ պայքարելու պատրաստակամության դրևորում հորվաթական իշխանությունների  կողմից: