20.11.2012 20:18

ԼՂՀ-ում պաշտոնյաները հաշվետվություն կներկայացնեն գործուղումների մասին

ԼՂՀ-ում պաշտոնյաները հաշվետվություն կներկայացնեն գործուղումների մասին

Այսօր տեղի ունեցած ԼՂՀ Կառավարության նիստում Ղարաբաղի վարչապետ Արա Հարությունյանը  հայտարարել է, որ այսուհետ կառավարությանը հաշվետվություն կտան արտասահմանյան գործուղումների մեկնած նախարարներն ու գործադիրին առընթեր պետական մարմինների ղեկավարները: Արա Հարությունյանն ասել է, թե հանրությունը ևս պետք է իմանա, թե նման գործուղումներով ինչ արդյունքներ են արձանագրվում: