20.11.2012 21:19

Ռուփերթ Մերդոքի բրիտանական թերթերի նախկին խմբագիրները մեղադրվել են պետպաշտոնյաներին կաշառելու համար

Ռուփերթ Մերդոքի բրիտանական թերթերի նախկին խմբագիրները մեղադրվել են պետպաշտոնյաներին կաշառելու համար

Այսօր բրիտանական դատախազությունը պետական պաշտոնյաներին կաշառելու մեղադրանք է ներկայացրել մեդիամագնատ Ռուփերթ Մերդոքի թերթերի նախկին գլխավոր խմբագիրներ Էնդի Քոուլսոնին և Ռեբեկա Բրուքսին: Բանն այն է, որ վերջիններիս ղեկավարած լրատվամիջոցների լրագրողները պաշտոնյաներին վճարել են՝ գաղտնի տեղեկատվություն ստանալու համար, և դրանց հիման վրա աղմկալի հրապարակումներ են պատրաստել:

Էնդի Քոուլսոնը մինչև 2011 թ. եղել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի խորհրդականը՝ հանրության հետ կապերի գծով, սակայն առաջադրված մեղադրանքը վերաբերում է այն շրջանին, երբ նա եղել է «Նյուս օֆ ուորլդ» թերթի գլխավոր խմբագիրը, իսկ Ռեբեկա Բրուքսը ղեկավարել է «Սան» պարբերականը: Հետաքննության տվյալներով՝ «Սանի» լրագրողը, Բրուքսի գիտությամբ, տեղեկություններ ստանալու համար մոտավորապես 100 հազար ֆունտ (160 հազար դոլար) կաշառք է տվել Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության մի աշխատակցուհու: Հետաքննությունը նաև պարզել է, որ Քոուլսոնի լրագրողները թագավորական պալատի անհայտ մի աշխատակցի կաշառք են տվել այսպես կոչված՝ «Կանաչ գրքի»՝ արքայական ընտանիքի անդամների և պալատի աշխատակիցների հեռախոսագրքի համար: