20.11.2012 23:16

Գազայում հրադադար կհաստատվի մոտակա ժամերի ընթացքում

Գազայում հրադադար կհաստատվի մոտակա ժամերի ընթացքում

Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին, որը ՀԱՄԱՍ-ի եւ Իսրայելի միջեւ հակամարտության միջնորդի դերում է հանդես գալիս, հայտարարել է, որ Գազայում «Իսրայելի ագրեսիան» կավարտվի երեքշաբթի:

Ինչպես հայտնում են եգիպտոսյան լրատվամիջոցները, հրադադարի մասին բանակցությունները դրական արդյունք կտան արդեն «մոտակա ժամերի ընթացքում»:

Միեւնույն ժամանակ, հայտնի է, որ տարածաշրջան է ժամանում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Գի Մունը կոչ է արել աննհապաղ դադարեցնել Գազայի հատվածում բռնությունը: