21.11.2012 00:41

ԱՄՆ-ը արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ՝ իսրայելա-պաղեստինական հակամարտության վերաբերյալ բանաձեւը

ԱՄՆ-ը արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ՝ իսրայելա-պաղեստինական հակամարտության վերաբերյալ բանաձեւը

Ամերիկյան դիվանագետները երեքշաբթի հայտարարել են, որ արգելափակել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում շրջանառվող բանաձեւը, որում մտահոգություն էր արտահայտվում Իսրայելի եւ Գազայի հատվածի  միջեւ հակամարտության լարվածության աճի կապակցությամբ:

«Այդ փաստաթղթում չէր հիշատակվում իսրայելցիների եւ ՀԱՄԱՍ-ի գրոհայինների միջեւ բռնության աճի հիմնական պատճառների՝ ՀԱՄԱՍ-ի կողմից հրթիռակոծությունների մասին», - հայտարարել է ՄԱԿ-ում ամերիկյան պատվիրակության ներկայացուցիչ Էրին Փելթոնը:

Նան պարզաբանել է, որ փաստաթղթի նախագծում ներառված չէին այնպիսի տարրեր, որոնք կողմերին կմղեին կրակի դադարեցմանը, մասնավորապես, պաղեստինյան հրթիռակոծության դադարեցմանը: