21.11.2012 01:21

Մթնոլորտում ջերմային գազերի պարունակությունը նոր ռեկորդներ է գրանցում

Մթնոլորտում ջերմային գազերի պարունակությունը նոր ռեկորդներ է գրանցում

Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպության (ՀՕԿ) տվյալներով, Երկրի մթնոլորտում ջերմային գազերի պարունակությունը կրկին ռեկորդային մակարդակի է հասել:

Կազմակերպության հաղորդագրության մեջ նշվում է, որ վերձին 20 տարիների ընթացքում կլիմայի ջերմացման էֆեկտը ածխաթթու գազի եւ այլ ջերմային գազերի պատճառով աճել է 30 տոկոսով: Մթնոլորտ արտանետված ածխաթթու գազի կեսը մնում է մթնոլորտում, մնացած մասը ներծծվում է օվկիանոսներում եւ հողի մեջ, հայտնում է ՀՕԿ-ը:

«Ածխաթթու գազի այդ միլիարդավոր տոննաները դարերով կմնան մթնոլորտում՝ առաջացնելով մեր մոլորակի հետագա տաքացում եւ ազդեցություն գործելով կյանքի բոլոր ոլորտների վրա», - հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Միշել Ժարոն: