28.11.2014 18:36

Ջեյմս Քեմերոն. «Ավատարի» շարունակությունները «գժոտ» են լինելու

Ջեյմս Քեմերոն. «Ավատարի» շարունակությունները «գժոտ» են լինելու

Ամերիկացի կինոռեժիսոր Ջեյմս Քեմերոնը Empire հանդեսին պատմել է իր «Ավատար» ֆիլմի սիքվելների (շարունակության) մասին: Դրանցից առաջինի պրեմիերան տեղի կունենա 2016-ի դեկտեմբերին: Կինեմատոգրաֆիստը գովաբանել է իր ապագա աշխատանքները՝ օգտագործելով որոշ անզուսպ արտահայտություններ:

«Ես ձեզ մի բան կասեմ՝ դրանք գժոտ են լինելու: Բերաններդ բաց կմնա ու տակներդ կանեք», - ասել է նա:

Սցենարների վրա աշխատում են չորս հեղինակներ, ընդ որում, սկզբնական էտապում նրանք աշխատել են միանգամից բոլոր չորս ֆիլմերի վրա, եւ ոչ ոք չի կռահել, թե ի վերջո ով որ կինոնկարի վրա է աշխատելու:

«Ես գիտեի, որ եթե սցենարիստներին ժամանակից շուտ կոնկրետ առաջադրանքներ տամ, նրանք մեկ այլ ֆիլմի քննարկման պատճառով կշեղվեն գործից», - ասել է Քեմերոնը:

Նախնական՝ «Ավատար-2», «Ավատար-3» եւ «Ավատար-4», անունները կրող ֆիլմերը կնկարահանվեն վայրկայնում 48 կադր տեխնոլոգիայով:

2009-ին լույս տեսած «Ավատարը» երեւակայական Պանդորա մոլորակի բնակիչների մասին գիտա-ֆանտաստիկ ֆիլմ է, որը շուկայում ռեկորդ է սահմանել՝ ցուցադրություններից 2 միլիարդ դոլարից ավել գումար հավաքելով: