29.11.2014 14:31

Պայթյուններ Նիգերիայում. նախագահը համախմբվելու կոչ է անում

Պայթյուններ Նիգերիայում. նախագահը համախմբվելու կոչ է անում

Նիգերիայի նախագահ Գուդլակ Ջանաթանը դատապարտել է Կանո քաղաքի Կենտրոնական մզկիթի վրա հարձակումը և ահաբեկչության դեմ համախմբվելու կոչ արել ժողովրդին:

Մզկիթի վրա կատարված հարձակման արդյունքում տուժածների թիվը, մոտավոր հաշվարկներով, կարող է հասնել չորս հարյուրի, քանի որ պայթյունների պահին այնտեղ մեծ թվով հավատացյալներ են եղել: Ականատեսները նշում են տասնյակ զոհերի մասին, թեպետ այդ տեղեկությունը ճշտված չէ:

Առայժմ ոչ մի ահաբեկչական խմբավորում չի ստանձնել պայթյունների պատասխանատվությունը, սակայն Կանոյում համոզված են, որ, ամենայն հավանականությամբ, դա «Բոկո Հարամ» արմատական իսլամիստական խմբավորման ձեռքի գործն է: Խմբավորումը, իրավապաշտպանների պնդման համաձայն՝ գործում է 2009 թվականից և արդեն սպանել է ավելի քան երկու հազար մարդու: Փոխանցում է BBC-ն: