21.11.2012 12:04

Սպանությունների բացահայտման աշխատանքների արդյունավետությունը նվազել է

Սպանությունների բացահայտման աշխատանքների արդյունավետությունը նվազել է

2012 թ. 1-ին կիսամյակում հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակը նվազել Է 10,7%-ով կամ 905 դեպքով (2011 թ. 6 ամսում՝ 8465, 2012 թ. 6 ամսում՝ 7560)։ Այդ մասին իր կիսամյակային հաշվետվության մեջ տեղեկացնում է Ոստիկանությունը:  Միեւնույև ժամանակ, բացահայտման աշխատանքների արդյունավետությունը նվազել է սպանության (82,1%-ից 67,9%), դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու (84,8%-ից 81,7%), բնակարանային գողության և կեղծ թղթադրամների ապօրինի շրջանառության (10,9%-ից 2,5%) դեպքերով։