21.11.2012 14:14

Քաբուլի դիվանագիտական թաղամասում պայթյուն է որոտացել

Քաբուլի դիվանագիտական թաղամասում պայթյուն է որոտացել

Այսօր առավոտյան խոշոր պայթյուն է որոտացել Քաբուլի դիվանագիտական թաղամասում, ինչի հետևանքով առնվազն 2 մարդ է զոհվել: Ամենայն հավանականությամբ՝ ահաբեկչությունն իրականացվել է մահապատի կողմից, հայտնում է Reuters գործակալությունը:

Հայտնի չէ, թե ահաբկչին ինչպես է հաջողվել մուտք գործել մշտական խիստ հսկողության տակ գտնվող թաղամասը, որտեղ տեղակայված են մի շարք դեսպանատներ (այդ թվում՝ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեսպանատները), ինչպես նաև Աֆղանստանի աջակցության միջազգային ուժերի (ISAF) կենտրոնական գրասենյակը:

Լուսանկարը՝ EPA/ИТАР-ТАСС