21.11.2012 14:26

Վայք-Սիսիան ճանապարհին ավտոմեքենան ընկել է ձորը և այրվել. Մեկ զոհ, 4 վիրավոր

Վայք-Սիսիան ճանապարհին ավտոմեքենան ընկել է ձորը և այրվել. Մեկ զոհ, 4 վիրավոր

Նոյեմբերի 21-ին, ժամը 03.19-ին  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկություն է ստացվել, որ Վայք-Սիսիան  ավտոճանապարհի 10-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ` հրդեհի բռնկումով:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Ֆորդ էքսփլորեր» մակնիշի 19 ԼՕ 627 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Մհեր Հովհաննիսյան) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել ձորը: Պատահարի հետևանքով տեղի է ունեցել հրդեհի բռնկում: Մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը` 1991 թ. ծնված Արման Ազարյանը, 1986 թ. ծնված Էդգար Մանուկյանը, 1987 թ. ծնված Մհեր Հովհաննիսյանը և 1988 թ. ծնված Գոռ Մանուկյանը տեղափոխվել են Վայքի բժշկական կենտրոն, այնուհետև` Երևանի «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.46-ին, մարվել` 03.53-ին: Ավտոմեքենան այրվել է ամբողջությամբ: Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Գևորգ Թովմասյանի դին:

Ըստ բժիշկների՝ տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է: