03.12.2014 18:52

Սոմալի. ահաբեկչություն Մոգադիշոյի օդանավակայանի մոտ

Սոմալի. ահաբեկչություն Մոգադիշոյի օդանավակայանի մոտ

Առնվազն չորս մարդ զոհվել է չորեքշաբթի Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյի միջազգային օդանավակայանի մոտ որոտացած պայթյունի հետևանքով:

Ինչպես հաղորդել է ոստիկանության ներակայացուցիչը, մահապարտ ահաբեկիչը  պայթուցիկով լիցքավորված ավտոմեքենայով մխրճվել է ՄԱԿ-ի ավտոշարասյան մեքենաներից մեկի մեջ այն պահին, երբ շարասյունը մոտեցել է  պաշտպանվող տարածքին, որտեղ տեղակայված են դեսպանատները, ՄԱԿ-ի կենտրոնակայանը, ինչպես նաև իսլամիստական «Աշ-Շաբաբ» խմբավորմանը դիմակայող  Աֆրիկյան միության ուժերի ռազմական ավանը:

Իսլամիստների զինված հարձակումները հաճախակիացել են այն բանից հետո, երբ սոմալիական կառավարությանն աջակցող Աֆրիկյան միության ուժերը նրանց դուրս մղեցին Մոգադիշոյից և երկրի հարավային ու կենտրոնական մասերում գտնվող քաղաքներից: Փոխանցում է euronews-ը: