21.11.2012 14:42

Ֆլորիդայում անչափահասը սպանել է դասընկերուհուն

Ֆլորիդայում անչափահասը սպանել է դասընկերուհուն

Նոյեմբերի 20-ին ԱՄՆ Ֆլորիդա նահանգում մի դպրոցական ավտոբուսում աշակերտներից մեկը կրակահերթ է արձակել և վիրավորել 13-ամյա մի աշակերտուհու, հայտնում է France-Presse-ը:

Պարանոցի շրջանում լուրջ վնասվածք ստացած աղջկան շտապ տեղափոխել են Մայամիի հիվանդանոց, որտեղ նա մահացել է:

Իրավապահ մարմիններն առայժմ չեն հայտնում զոհված աղջկա և նրա վրա հարձակում իրականացրած պատանու անունները: Հայտնի է միայն, որ հարձակման պահին աղջկա հետ ավտոբուսում են եղել նրա կրտսեր քույրը ու ևս 8  աշակերտներ, որոնցից ոչ  ոք, բարեբախտաբար, չի տուժել:

Դեպքի առիթվ հարուցվել է քրեական գործ: Ոստիկանները փորձում են պարզել, թե մարդասպանին ինչպես է հաջողվել ատրճանակ ձեռք բերել: