05.12.2014 10:55

Գրանորություն. Էլֆրիդե Ելինեկ՝ «Դաշնակահարուհին»

Գրանորություն. Էլֆրիդե Ելինեկ՝ «Դաշնակահարուհին»

Իրական մտքերը պայթելու սովորություն ունեն: Սկզբում նրանք զարմացնում են իրենց հղացողին, իսկ արտահայտվելուց հետո, վարակի նման, տարածվում շրջապատողների վրա: Իսկ պայթուցիկ մտքերով լեցուն գրքերը ի վիճակի են երկար ժամանակ հուզմունքի ալիքներ առաջացնել:

Նման փոթորկուն գրքերից է Նոբելյան մրցանակի դափնեկիր Էլֆրիդե Ելինեկի «Դաշնակահարուհին» վեպը` մարդու ներքին կյանքը ցուցադրող մի խոշորացույց, որի պատկերները յուրաքանչյուրին ծանոթ լինելով` այնուամենայնիվ, հասարակության մեջ ենթակա են ստվերման:
«Նա նստում է սափրվելու համար նախատեսված խոշորացնող հայելու առաջ ու անում կտրվածքը, որը պետք է մեծացնի անցքը, որը դռան պես տանում է դեպի նրա մարմինը…»

«Անտարես» հրատարակչության կողմից «Նոբելյան մրցանակակիրներ» շարքով լույս ընծայված Էլֆրիդե Ելինեկի «Դաշնակահարուհին» վեպը՝ Կարլեն Մատինյանի թարգմանությամբ, հարցրեք գրախանութներում: