21.11.2012 16:37

Րաֆֆի Հովհաննիսյանը մեկնում է Բաքու

Րաֆֆի Հովհաննիսյանը մեկնում է Բաքու

«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր մեկնում է Բաքու` մասնակցելու «Ասիայի քաղաքական կուսակցությունների միջազգային համաժողովի» (ICAPP) Գլխավոր ասամբլեային:

«Ես մասնկացել եմ նաև Կամբոջայի համաժողովին` վերհանելով Հայոց ցեղասպանության, մարդու իրավունքների պաշտպանության հարցերը: Երբ ստացա հրավերը,  Գուրգեն Մարգարյանին սպանած ոճրագործի էքստրադիցիայի ժամանակաշրջանն էր և հայտարարեցի, որ չեմ մասնակցի միջազգային համաժողովի մի երկրում, որը մարդասպաններ է վարժեցնում: Սակայն կազմակերպիչները նորից կապվեցին ինձ հետ, եղավ նոր հրավեր և նրանք հայտարարեցին, որ կապահովեն իմ ելույթը և իմ անվտանգությունը, ու ես որոշեցի ընդունել հրավերը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հրավիրված ասուլիսում ասել է Հովհաննսիյանը: