09.12.2014 13:14

Լեհաստանի նախկին դեսպան. Եթե Հայաստանում անցկացվի ԵԱՏՄ-ին անդամակցության հանրաքվե, բնակչության մեծամասնությունը «կողմ» կլինի

Լեհաստանի նախկին դեսպան. Եթե Հայաստանում անցկացվի ԵԱՏՄ-ին անդամակցության հանրաքվե, բնակչության մեծամասնությունը «կողմ» կլինի

Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտած Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին «Առավոտ»-ի թղթակցի հետ զրույցում, մասնավորապես, հայտարարել է, որ արդեն 2013 թվականի հունիսին իր համար պարզ էր, որ ՀՀ կանդամակցի Եվրասիական տնտեսական միությանը:

«2013 թվականի հունիսին Վարշավայում մամուլի ասուլիսի ժամանակ Սերժ Սարգսյանը, մասնավորապես, հայտարարեց,  որ Հայաստանը չի կարող Ռուսաստանի շահերին հակասող քայլ կատարել: Ինձ համար արդեն պարզ դարձավ, որ Հայաստանը չի ստորագրի ԵՄ հետ ասոցացման շուրջ պայմանագիրը», - հայտարարել է դեսպանը, ընդգծելով, որ եթե Հայաստանում անցկացվի ԵԱՏՄ-ին անդամակցության հարցի շուրջ հանրաքվե, ապա բնակչության ճնշող մեծամասնությունը «կողմ» կարտահայտվի:

Նշենք, որ 2013-ի Սերժ Սարգսյանը՝ ավելի քան երեք տարի ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններ վարելուց հետո, հայտարարեց, թե Հայաստանը ցանկություն ունի դառնալ ԵԱՏՄ անդամ: