21.11.2012 18:38

Սան Ֆրանցիսկոյի փողոցներում նուդիստներին օրենքից դուրս են հայտարարել

Սան Ֆրանցիսկոյի  փողոցներում նուդիստներին օրենքից դուրս են հայտարարել

Սան Ֆրանցիսկոյում այսուհետև արգելվում է մերկ վիճակում հայտնվել հասարակական վայրերում, հաղորդում է Associated Press-ը: Նոր օրենքը, որն ուժի մեջ կմտնի 2013 թ. սկզբին,  արգելում է  մերկանդամ հայտնվել փողոցում և հասարակական վայրերում: Բացառություն կլինեն փողոցային տոնավաճառներն ու տոնական երթերը, օրինակ՝ ամենամյա գեյ-շքերթները, որոնց ժամանակ քաղաքային զվարճանքների մերկ մասնակիցները տուգանքի չեն ենթարկվի: Ըստ օրենքի՝ եթե ոստիկաններն առաջին անգամ ձերբակալեն մերկ մարդու, նրան սպառնում է տուգանք՝ 100 դոլարի չափով: Երրորդ անգամ բռնվելու դեպքում նրան հասարակական մեծ վտանգ ներկայացնող հանցագործության մեղադրանք կառաջադրվի, որի համար պատիժ է սահմանվում 500 դոլար տուգանք և ազատազրկում՝ մեկ տարի ժամանակով:

 Օրենքի հակառակորդները պնդում են, որ այն սահմանափակում է քաղաքացիական ազատությունները: Բացի այդ՝ շատերի կարծիքով՝ նման արգելքը մեծ վնաս կհասցնի Սան Ֆրանցիսկոյի հեղինակությանը, որն ազատամտության և հանդուրժողականության խորհրդանիշ է համարվում: Օրենքի հակառակորդներից մեկն այն անվանել է «թզի տերև»: