10.12.2014 13:28

Ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչը պաշտոնանկ է արվել

 Ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչը պաշտոնանկ է արվել
Պողոս Պոսոսյան, © news.am

Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Պողոս Պղոսյանը պաշտոնանկ է արվել: «Այո, Պողոսյանը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից: Նրան կփոխարինի Փաշիկ Ալավերդյանը: Իսկ ահա Ալավերդյանի առաջ խնդիր է դրված ապահովելու «ճանապարհ դեպի Ռիո» ծրագիրը: Նրան տրվել է երկու շաբաթ ծրագիրը պատրաստելու համար»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Հայաստանի ազգային Օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը:

Ղազախստանում կայացած աշխարհի ծանրամարտի առաջնությունում Հայաստանի հավաքականի գրանցած արդյունքները բավարար չեն եղել Հայաստանի ազգային Օլիմպիական կոմիտեի համար: