13.12.2014 18:01

Գրանորություն. Գուրգեն Խանջյանի «Հիվանդանոցը»

Գրանորություն. Գուրգեն Խանջյանի «Հիվանդանոցը»

Տարօրինակ է… Տետրը կարևոր դուռ է: Դեպի մարդը տանող դուռը մի յուրօրինակ տետր է, որի մեջ մեր իսկ ձեռքով գրանցված են մեր բոլոր վախերը, գաղտնի ցանկությունները, կպչուն մտքերը և մի հեռախոս, որը հնչում է` նոր լուրեր հաղորդելով հիվանդանոցից: Հիվանդանոց, որտեղից մարդն անընդհատ փախչում ու անվերջ վերադառնալու ցանկություն է ունենում: Հիվանդության պատմություն… Ապրած հիվանդության պատմություն, որն ավարտ չունի, երբ նույնիսկ տետրի թերթերն են ավարտվում…
«-Փախել եմ,- պոռթկաց Գրիգորը: Ինձ հանգիստ թողեք: Եթե փորձեք…
-Եթե փորձենք՝ ի՞նչ:
-Ոստիկանությանը կդիմեմ:
-Օ, դա լուրջ բան է,- ծաղրեց պրոֆեսորն ու նորից փռթկաց,- ասում ես՝ հանգիստ թողնենք:
-Այո:
-Մենք քեզ հանգիստ կթողնենք, ասա՝ դու մեզ հանգիստ թողնես:
…Իսկ ականջների մեջ վերստին արձագնքեց. «Ասա՝ դու մեզ հանգիստ թողնես: Ասա՝ դու մեզ հանգիստ թողնես…»:
«Անտարես» հրատարակչության լույս ընծայած Գուրգեն Խանջյանի «Հիվանդանոց»  վեպը հարցրեք գրախանութներում: