17.12.2014 17:22

Գրանորություն. Ջորջ Օրուելի «Անասնաֆերման»

Գրանորություն. Ջորջ Օրուելի «Անասնաֆերման»

Երբեք, օ՜ ֆերմա անասունների,

Դու իմ պատճառով վնաս չես կրի…

…Ազատությունը վթարներ չի տանում: Հատկապես, եթե վթարները հոգևոր ոլորտում են տեղի ունենում: Ազատության ներքին տարածքը, ցանկացած առուծախի արդյունքում վերածվում է պսպղուն, բայց անարժեք իրերով հագեցած խորդանոցի: Ապրում ես քո կյանքը անազատ, քանի որ պսպղունը կյանքդ քեզնից վանելով՝վստահեցնում է, որ ինքն է իրականը, ապահովը, ճիշտը: Հետո՞… Շուրջդ հավաքվում են լիքը նման «ճշմարտություններ» ու մի ոչ այնքան գեղեցիկ օր հանկարծ գիտակցում ես, որ հայտնվել ես համակենտրոնացման ճամբարում… 

…Իսկապես, բակում կանգնած էր երկու ձի լծած մի մեծ փակ ֆուրգոն, որի կողքերին ինչ-որ բան էր գրված: Վարորդի տեղում խարդախ տեսքով թասակավոր մի մարդ էր նստած: Դմբուզի տեղը գոմում դատրակ էր: Անասունները խմբվեցին ֆուրգոնի շուրջը: «Ցտեսություն, Դմբուզ,-բացականչեցին բոլորը միասին,-ցտեսություն»:

-Հիմարնե՜ր, հիմարնե՜ր,-գոռաց Բենիամինը՝ ցատկոտելով նրանց շուրջը և փոքրիկ սմբակներով դոփելով գետինը:- Հիմարներ: Մի՞թե չեք տեսնում, թե ֆուրգոնին ինչ է գրված:

 Անասունները լռեցին, և Մյուրիելը սկսեց տառ-տառ վերծանել գրությունը: Բայց Բենիամինը նրան մի կողմ հրեց և մեռյալ լռության մեջ կարդաց:

-«Ալֆրեդ Սիմոնդզ-Ձի քերթող և Սոսինձ Եփող, Վիլինգդոն:

«Անտարես» հրատարակչության կողմից «Արգելված գրքեր» շարքով լույս ընծայված Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա» վիպակը՝ Արտաշես Էմինի թարգմանությամբ հարցրեք գրախանութներում: