22.11.2012 19:46

Յոզեֆ Բլատեր. Աշխարհի առաջնությունը շուտով կվստահեն Անգլիային

Յոզեֆ Բլատեր. Աշխարհի առաջնությունը շուտով կվստահեն Անգլիային

ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը հայտարարել է, որ 2012 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերով Անգլիան Ապացուցեց, որ ունակ է կազմակերպել ամենախոշոր մարզական միջոցառումները: Ամենայն հավանականությամբ, հենց Անգլիային կտրվի ֆուտբոլի աշխարհի հերթական առաջնության անցկացման իրավունքը:

 «Օլիպմպիադա-2012-ի ֆուտբոլի մրցաշարը ապացույցն է այն բանի,  որ Անգլիան կարող է թոփ մրցաշարեր անցկացնել, այնպես որ կասկած  չկա, որ այդ երկրին կվստահեն աշխարհի առաջնության անցկացումը»,- Բլատերին է մեջբերում BBC-ն: