22.11.2012 21:40

Ռոման Բերեզովսկի. Մի անգամ ինձ էլ էին խլացրել

Ռոման Բերեզովսկի. Մի անգամ ինձ էլ էին խլացրել

Մոսկվայի «Դինամոյի» դարպասապահ Ռոման Բերեզովսկին հայտարարել է, որ գոհ է Ռուսաստանի Ռուսաստանի ֆուտբոլային միության հսկիչ-կարգապահական կոմիտեի որոշումից, որով Ռուսաստանի առաջնության 16-րդ տուրում «Դինամոյի» հետ խաղում տեղ գտած միջադեպի համար «Զենիթին» պարտություն գրանցվեց:

«Նման բարդ իրավիճակներում դժվար է բոլորին բավարարող որոշում կայացնել: Մեծ հաշվով, մենք պատրաստ էինք կոմիտեի ցանկացած որոշմանը: Հաճելի է, որ մեզ հաղթանակ շնորհեցին: Մարդկայնորեն ցավում եմ «Զենիթի» համար, բայց մենք այդ խաղում հաշվի մեջ առջեւում էինք: Գումարած մեր դարպասապահին լուրջ վնասվածքներ կարող էին հասցնել: Մի խոսքով, որոշումը համարում եմ արդարացի:

Իմ կարիերայի ընթացքում նման միջադեպեր պարբերաբար տեղ են գտել: Բոսնիայի հետ խաղի ժամանակ, երբ ես պաշտպանում էի Հայաստանի հավաքականի դարպասը, ինձ խլացրեցին, սակայն աչքերիս վնաս չեղավ»,- Բերեզովսկու խոսքն է մեջբերում Спорт-Экспресс-ը: