12.01.2015 12:02

«Ոսկե գլոբուսի» մրցանակակիրները

«Ոսկե գլոբուսի» մրցանակակիրները
© REUTERS/Danny Moloshok

Լոս-Անջելեսում տեղի է ունեցել Արտասահմանյան մամուլի հոլիվուդյան ընկերության «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության մրցանակների հանձնման արարողությունը:

Լավագույն դրամա-ֆիլմ անվանակարգում մրցանակի է արժանացել ռեժիսոր Ռիչարդ Լինքլեյթերի «Պատանեկություն» ֆիլմը:

Կատակերգություն կամ մյուզիքլ կատեգորիայում լավագույնն է ճանաչվել Ուես Անդերսոնի ««Գրանդ Բուդապեշտ» հյուրանոցը»:

«Լավագույն դերասան» անավանակարգում հաղթել է Էդդի Ռեդմեյնը՝ «Սթիվեն Հոքինգի տիեզերքը» ֆիլմում խաղացած դերի համար, իսկ լավագույն դերասանուհի է ճանաչվել Ջուլիանա Մուրը՝ «Առայժմ դեռ Էլիս» ֆիլմի դերակատարման համար:

Ռուս ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևի «Լևիաթան» կինոժապավենը լավագույնն է ճանաչվել «Օտար լեզվով լավագույն ֆիլմ» անվանակարգում: Փոխանցում է BBC-ն: