12.01.2015 14:34

Հայտնի է Գյումրիում 6 հոգու սպանության մեջ կասկածվող ռուս զինվորականի անունը -«Երկիր Մեդիա»

Հայտնի է Գյումրիում 6 հոգու սպանության մեջ կասկածվող ռուս զինվորականի անունը -«Երկիր Մեդիա»
(c) Levon Barseghyan

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանության համար հիմնական կասկածյալը ռուս զինվորական Պերմյակով Վալերի Պավլովիչն է, տեղեկացնում է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության կայքը՝ հղում անելով Քննչական կոմիտեի վրա:

Ըստ աղբյուրի՝ դեպքի վայրում հայտնաբերվել են զինվորականի կոշիկները, ԱԿ 74 ինքնաձիգը, 5,45մ տրամաչափի պարկուճներ եւ մեկ պահունակ` փամփուշտներով: Պերմյակովն այսօր, մինչ դեպքը, զորմասից դիմել էր փախուստի։ Միջոցներ են ձեռնարկվում նրան հայտնաբերելու ուղղությամբ։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Գյումրիում սպանվել են Ավետիսյանների ընտանիքի վեց անդամները, այդ թվում՝ երկու անչափահաս երեխա:  Վեց ամսական մեկ երեխա դանակով ստացված ծանր վնասվածքով տեղափոխվել է Գյումրու ավստրիական հիվանդանոց: