12.01.2015 15:25

Ոստիկանությունը փնտրում է սպանության մեջ կասկածվող ռուս զինվորականին

Ոստիկանությունը փնտրում է սպանության մեջ կասկածվող ռուս զինվորականին
Սպանություն կատարելու կասկածանքով հետախուզվում է ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը:
Ոստիկանությունը հայցում է քաղաքացիների ուշադրությունը և աջակցությունը:
Լուսանկարում պատկերված անձին տեսնելու դեպքում խնդրում ենք անմիջապես զանգահարել 1-02 հեռախոսահամարով կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին:
Ինչպես տեղեկացրել ենք, այսօր առավոտյան Գյումրիում հրազենային վնասվածքներով սպանվել են Ավետիսյան ընտանիքի վեց անդամները, այդ թվում՝ անչափահաս մեկ երեխա: 6 ամսական մեկ երեխա ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Սպանության մեջ կասկածվում է ռուսական 102-րդ ռազմաբազայում ծառայող Վալերի Պերմյակովը: