12.01.2015 16:59

Օպերատիվ - հետախուզական աշխատանքներ են իրականացվում նաև Երևանում (տեսանյութ)

Օպերատիվ - հետախուզական աշխատանքներ են իրականացվում նաև Երևանում (տեսանյութ)

Օպերատիվ - հետախուզական աշխատանքներ են իրականացվում նաև Երևանում

Այսօր առավոտյան Գյումրիում սպանվել են Մյասնիկյան փողոցի թիվ 188 տանը բնակվող 6 անդամները։ Ինչպես փոխանցում են Քննչական կոմիտեից, հիմնական կասկածյալը ռուսական 102-րդ ռազմակայանի ռուս զինծառայող Վալերի Պավլովիչ Պերմյակովն է։ Միջոցներ են ձեռնարկվում Պերմյակովին հայտնաբերելու ուղղությամբ։

Արդեն հաղորդել էինք, որ Գյումրիից ստացվող տեղեկատվության համաձայն,  նրան փնտրում են Ալեք Մանուկյան փողոցի կամուրջի մոտ: 

 Նշենք նաև, որ Օպերատիվ - հետախուզական աշխատանքներ են իրականացվում նաև Երևանում՝ մասնավորապես Արշակունյաց փողոցում: Մանրամասները՝ «Ազատություն» ռադիոկայանի տեսանյութում:

Գյումրիից ստացվող ողջ լրատվությունը՝ այստեղ