12.01.2015 18:56

ՌԴ դեսպանատան հայտարարությունը Գյումրի սպանության մասին

ՌԴ դեսպանատան հայտարարությունը Գյումրի սպանության մասին

Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը հանդես է եկել հայտարարությամբ Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասին:

Հայտարարության մեջ, մասնավորապես ասված է. «Ցնցված ենք Գյումրիում տեղի ունեցած սոսկալի ողբերգությամբ: Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին: Ցավակցություն ենք հայտնում սպանվածների հարազատներին: Այդ սարսափելի ողբերգություն իրականացնողը պետք է խստագույնս պատժվի: Ներկա պահին ՀՀ-ի և ՌԴ-ի համապատասխան մարմինները անհրաժեշտ հետաքննական գործընթաց են իրականացնում` նպատակ ունենալով կատարվածի օբյեկտիվ և բազմակողմ հետաքննություն իրականացնել: Հետախուզական խմբերը կենտրոնացրել են իրենց ջանքերը` համաձայն Հանրապետության տարածքում 102 ռազմաբազայի տեղակայման մասին պայմանագրի»։

Հիշեցնենք, որ Գյումրիում տեղի ունեցած սպանության հետևանքով զոհվել է 6 անձ: Ըստ նախնական տվյալների՝ հանցագործությունը կատարել է ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը: Նա այժմ հետախուզվում է։

Գյումրիից ստացվող ողջ լրատվությունը՝ այստեղ: