12.01.2015 21:54

ՌԴ ԱԳՆ մեկնաբանությունը Գյումրիի սպանության առնչությամբ

ՌԴ ԱԳՆ մեկնաբանությունը Գյումրիի սպանության առնչությամբ

Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ–ն իր կայքի միջոցով մեկնաբանություն է տարածել Գյումրու ողբերգության առնչությամբ, որտեղ մասնավորապես ասվում է.

«Հայ ժողովրդի հետ ցնցված ենք Գյումրի քաղաքի խաղաղ ընտանիքի դեմ կատարված սարսափելի հանցագործությունից:

Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում զոհերի հարազատներին ու մերձավորներին: Շուտափույթ ապաքինում ենք մաղթում ծանր վիրավոր երեխային:

Ռուսաստանի Դաշնության պատկան մարմինները Հայաստանի իշխանություններին ցուցաբերում են ամբողջ անհրաժեշտ աջակցությունը, որպեսզի այդ ողբերգության մեղավորները ենթարկվեն խստագույն պատասխանատվության»: