15.09.2012 21:24

Սադամի նմանակին ստիպել են նկարահանվել «մեծերի համար» ֆիլմում

Սադամի նմանակին ստիպել են նկարահանվել «մեծերի համար» ֆիլմում

Իրաքի նախկին բռնակալ Սադամ Հուսեյնի նմանակ, եգիպտացի Մուհամեդ Բաշիրը բրիտանական Daily Mirror պարբերականին պատմել է, թե ինչպես են նրան առեւանգել գրոհայինները եւ փորձել զենքի սպառնալիքի տակ ստիպել նկարահանվել պոռնո-ֆիլմում՝ Սադդամի դերում:

Համաձայն պարբերականի, նրան նախ հեռախոսով առաջարկել են 205 հազար ֆունտ ստեռլինգ, եւ այն բանից հետո, երբ բարեպաշտ մահմեդականը հրաժարվել է, նրան առեւանգել եւ ծեծի են ենթարկել: Daily Mirror-ի թղթակցի մեկնաբանմամբ՝ առեւանգիչները հավանաբար ուզեցել են ֆիլմի ժապավենը ներկայացնել որպես Սադդամի մասնակցությամբ բնօրինակ: Այժմ եգիպտացին գտնվում է հիվանդանոցում:  Նա այնքան է նման Իրաքի երբեմնի դիկտատորին, որ նախկինում մի քանի անգամ նրա վրա են հարձակվել իր հարազատ Ալեքսանդրիայում բնակվող իրաքցիները:  

Սադդամի նմանակի որդին տեղեկացրել է, որ իր ընտանիքը ոստիկանությունից պաշտպանություն է խնդրել հոր համար: Մուհամեդ Բաշիրին վերջին անգամ Ալեքսանդրիայում առեւանգել են նախորդ շաբաթ երեք անհայտ անձիք: Վերջին բանը, որ նա հիշում է, այն է, որ իրեն միկրոավտոբուսից մայթի վրա են նետել, գրում է Daily Mirror-ը: