13.01.2015 15:11

Հանրապետության հրապարակի համերգը չի կայանա

Հանրապետության հրապարակի համերգը չի կայանա

Քիչ առաջ Երևանի քաղաքապետարանի կայքում հրապարակվել է այսպիսի հաղորդագրություն.

«Երևանի քաղաքապետարանի կողմից մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում հունվարի 13-ին ժամը 20:00-ին նախատեսված համերգը չի կայանա՝ երեկ Գյումրի քաղաքում կատարված ողբերգական դեպքով պայմանավորված: Ցավակցում եմ Ավետիսյանների հարազատներին և բոլոր գյումրեցիներին: Քաղաքապետ Տարոն Մարգարյան»:

Հիշեցնենք, որ բազմաթիվ քաղաքացիների վրդովվեցրել էր այն փաստը, որ չնայած երեկ Գյումրիում տեղի ունեցած սարսափելի սպանությանը, Երեւանի քաղաքապետարանը չեղյալ չէր հայտարարում այսօր երեկոյան կայանալիք համերգը: Ավելի վաղ քաղաքապետարանի խոսնակն ասել էր, թե համերգը կայանալու է:

«Գոնե այս պահի դրությամբ ինձ հայտնի չէ չեղարկման մասին որևէ տեղեկատվություն»,- ասել էր խոսնակ Արթուր Գևորգյանը: