14.01.2015 14:10

Պերմյակովը պատմել է, որ ցանկացել է ազատվել վկաներից

Պերմյակովը պատմել է, որ ցանկացել է ազատվել վկաներից

Ռուսաստանցի զինվորը գնդակահարել է  հայկական ընտանիքի անդամներին՝ վախենալով վերադառնալ զորամաս: Այդ մասին հարցաքննության ընթացքում  հայտնել է կասկածյալ Վալերի Պերմյակովը, հաղորդում է lifenews-ը: Սպանությունը կատարվել է ակամա, հայտարարել է նա: Երիտասարդը լքել է զորամասը, մտել է սեփական տուն՝ ջուր խմելու նպատակով: Աննկատ մնալ չի հաջողվել, և Պերմյակովը որոշել է ազատվել վկաներից՝ վախենալով, որ  նրանք ղեկավարությանը կհայտնեն իր մասին: Զինվորը սպանել է վեց հոգու, իսկ մահճակալում պառկած փոքրիկ աղջկան հարվածներ է հասցրել սվին-դանակով: