23.11.2012 14:41

Ադրբեջանը փոխհատուցելու է իր ֆուտբոլիստների պատճառած վնասը

Ադրբեջանը փոխհատուցելու է իր ֆուտբոլիստների պատճառած վնասը

Հյուսիսային Իռլանդիայի ֆուտբոլային ասոցիացիան մտադիր է ֆինանսական փոխհատուցում ստանալ Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայից` այդ երկրի հավաքականի խաղացողների կողմից Բելֆաստի «Վինձոր Պարկ» մարզադաշտի հանդերձարանին վնաս հասցնելու համար: Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 14-ին` այդ երկրների միջեւ 2014թ. Աշխարհի առաջնության խմբային փուլի հանդիպման (1:1) ժամանակ: Խոսքը գնում է հանդերձարանում ջարդած նստարանի մասին, որը գնահատվում է որպես նվազագույն վնաս, տեղեկացնում է Football.Kulichki.net-ը:  

Մարզադաշտի մարկետինգի եւ հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Ջեֆ Ուոլսոնը հայտարարել է, որ ադրբեջանական կողմին տեղյակ է պահելու վերանորոգման ծախսերի մասին: «Չնայած վնասը փոքր է, մենք կապի մեջ ենք ֆեդերացիայի հետ, եւ երբ նա մեզ հայտնի բոլոր ծախսերի մասին, այդ մենք ադրբեջանցիների այդ հաշիվը կներկայացնենք», ասել է Ուիլսոնը: