14.01.2015 16:51

Գյումրիի ավտոերթի մասնակիցները շարժվել են դեպի ռազմաբազա

Գյումրիի ավտոերթի մասնակիցները շարժվել են դեպի ռազմաբազա

Գլխավոր դատախազության և քննչական կոմիտեի հայտարարությունները ընթերցելուց հետո, Գյումրու դատախազության մոտ հավաքված բազմահազար քաղաքացիները որոշեցին երթով շարժվել դեպի 102-րդ ռուսական ռազմաբազա, քանի որ հայտարարություններում իրենց ներկայացրած պահանջների մասին ոչինչ չի նշվում:

Հիշեցնենք, որ Գյումրիում ավտոերթ է տեղի ունենում, որի մասնակիցները պահանջում են, որ Վալերի Պրեմյակովին անհապաղ հանձնեն հայկական իրավապահ մարմիններին, տեղափոխել նախնական կալանքի վայր ու դատը իրականացնել Հայաստանում: Ուղիղ հեռարձակումն՝ այստեղ: