14.01.2015 18:15

Լարված իրավիճակ ռուսական ռազմաբազայի մոտ. Լրացվում է

Լարված իրավիճակ ռուսական ռազմաբազայի մոտ. Լրացվում է
© Hovik Charkhchyan

Շիրակի դատախազ Րաֆֆի Ասլանյանը ռուսական ռազմաբազայի մոտ հավաքված բողոքի ցույցի մասնակիցներին առաջարկում է բողոքի ցույցը տեղափոխել դատախազության շենքի մոտ: Ըստ նրա՝ առաջիկա օրերին միայն, պարզ կլինի, հնարավոր է արդյո՞ք Վալերի Պրեմյակովին հանձնել հայկական իրավապահ մարմիններին, հետեւաբար՝ «այս պահին ցույց անելը գործին օգուտ չէ»: Գյումրեցիները, որեւէ կերպ չեն համաձայնում հեռանալ ռազմաբազայի տարածքից, որտեղ ուժեղացված վերահսկողություն է հաստատված և բավականին լարված իրավիճակ է: Ցուցարարների կողմից Շիրակի դատախազ Րաֆֆի Ասլանյանին առաջարկ է արվել շտապ կապնվել ՀՀ գլխավոր դատախազի հետ եւ փոխանցել ցուցարարների պահանջը, ինչին Րաֆֆի Ասլանյանը, որպես պայման առաջարկում է՝ նախ տեղափոխվել դատախազության շենքի մոտ, որ դա իրենց սահմանադրական իրավունքն է:  

Րաֆֆի Ասլանյանը կրկին առաջարկում է տեղափոխվել դատախազության մոտ կամ տուն գնալ, մինչեւ ավարտվեն խորհրդակցությունները, հիշեցնելով, որ ցանկացած պահին գյումրեցիները կարող են կրկին հավաքվել:

Շիրակի դատախազ Րաֆֆի Ասլանյանը քիչ առաջ հեռախոսազրույց ունեցավ ՀՀ գլխավոր դատախազի հետ, վերջինս հայտնեց, որ այս պահին խորհրդակցություն է տեղի ունենում, ինչը կշարունակվի մինչ ուշ երեկո եւ կվերսկսվի վաղը առավոտյան ժամը 10-ին:

Ցուցարարները համաձայնել են 22 ժամ սպասել, վաղը, ժամը 17-ին, թաղման արարողությունից հետո բոլորը կհավաքվեն դատախազության մոտ, կիմանան իրենց պահանջների մասով դատախազության պատասխանը եւ կորոշեն հետագա անելիքները: 

Հիշեցնենք, որ Գյումրիում ավտոերթ էր տեղի ունենում, որի մասնակիցները պահանջում էին, որ Վալերի Պրեմյակովին անհապաղ հանձնեն հայկական իրավապահ մարմիններին, տեղափոխել նախնական կալանքի վայր ու դատը իրականացնել Հայաստանում:

Ուղիղ հեռարձակումն՝ այստեղ