15.01.2015 10:45

Ռուսական կայազորի դատավորը կալանավորել է Պերմյակովին

Ռուսական կայազորի դատավորը կալանավորել է Պերմյակովին

Գյումրիում Ավետիսյանների 6 հոգանոց ընտանիքի սպանության մեջ կասկածվող Վալերի Պերմյակովը երեկ երեկոյան կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել ՌԴ ՔՕ 105-րդ հոդվածի 2-րդ և 338-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ սպանություններ և դասալքություն: Խափանման միջոց ընտրել է ռուսական կայազորի դատավորը: