15.01.2015 10:51

ՌԴ դեսպան. Գյումրիում տեղի ունեցած ողբերգությունից պետք չէ քաղաքական կրակ բորբոքել

ՌԴ դեսպան. Գյումրիում տեղի ունեցած ողբերգությունից պետք չէ քաղաքական կրակ բորբոքել

Հայաստանում ՌԴ դեսպանությունը ցավակցություն է հայտնել Գյումրիում սպանված ընտանիքի հարազատներին և մտերիմներին։ Իվան Վոլինկինը կոչ է արել չքաղաքականացնել այդ գործը և համոզմունք է հայտնում, որ քննությունն ամեն ինչ կպարզի, և հանցագործը պատիժ կկրի։

«Դեսպանության աշխատողներին ցնցվել է Գյումրիում կատարված սարսափելի ողբերգությունը։ Մենք սգում ենք հայ ժողովրդի հետ, ցավակցում զոհվածների հարազատներին և մտերիմներին։ Այդ սարսափելի հանցագործության հեղինակները պետք է կրեն ամենախիստ պատիժը։ Այժմ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններն իրականացնում են անհրաժեշտ բոլոր քննչական ընթացակարգերը` կատարվածի անկողմնակալ և համակողմանի քննություն վարելու նպատակով։ Քննչական խմբերը համակարգում են իրենց ջանքերը հանրապետության տարածքում 102-րդ ռազմակայանի տեղակայման պայմանների մասին համաձայնագրին համապատասխան»,– Sputnik ռադիոյի եթերում ասել է Իվան Վոլինկինը, այս մասին հաղորդում է «Նովոստի Արմենիի» գործակալությունը:

Հինգշաբթի` հունվարի 15–ին, Հայաստանում Ռուսաստանի դեսպանության շենքի և նախագահականի մոտ բողոքի ցույցեր են անցկացվելու Գյումրիում կատարված սպանության կապակցությամբ։ Հայաստանում ՌԴ դեսպանը նշել է, որ մարդիկ իրենց կարծիքն ու էմոցիաները արտահայտելու իրավունք ունեն։

«Ես հասկանում եմ այդ մարդկանց, նրանց զգացողությունները, որովհետև դա դաժան հանցագործություն է, որի համար հանցագործը պետք է պատասխան տա։ Մարդիկ, անշուշտ, իրավունք ունեն գալ այստեղ, իրենց կարծիքը, իրենց հույզերն արտահայտել։ Բայց կարծում եմ` այդ հարցը պետք չէ քաղաքականացնել»,– ասել է Իվան Վոլինկինը։

Նա նշել է, որ հանցագործության մեղավորը պատիժ է կրելու։

«Հանցավորությունն ազգություն չի ճանաչում, հատկապես` այս դեպքում։ Մենք չպետք է դրանից քաղաքական կրակ բորբոքենք։ Եվ իմ կարծիքով` քննությունը կպարզի այս գործի բոլոր մանրամասները, և հանցագործն արժանի պատիժ կկրի»,– ասաց դեսպանը։