15.01.2015 12:04

Սերյոժա Ավետիսյանի մոտ դրական աննշան փոփոխություններ կան. Նախարար

Սերյոժա Ավետիսյանի մոտ դրական աննշան փոփոխություններ կան. Նախարար

Հայաստանի կառավարությունը 2015 թվականի իր առաջին նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ հարգելով Գյումրիում տեղի ունեցած ոճրագործության զոհերի հիշատակը: Այնուհետև առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը տեղեկացրել է  սպանդի արդյունքում ողջ մնացած Սերյոժա Ավեստիսյանի առողջական վիճակի մասին: Նախարարի խոսքերով, երեխայի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր: Որպես աննշան դրական փոփոխություն Մուրադյանը նշել է այն հանգամանքը, որ երեխային սկսել են կերակրել զոնդով:

«Սերյոժա Ավետիսյանը ապահովված է բոլոր անհրաժեշտ պարագաներով, սարքավորումներով ու դեղորայքով»,- հավաստիացրել է նախարարը: