15.01.2015 13:57

Ռազմաբազայի ներկայացուցիչը բավարարվել է ցավակցություններով (տեսանյութ)

Ռազմաբազայի ներկայացուցիչը բավարարվել է ցավակցություններով (տեսանյութ)

Ռուսական 102-րդ ռազմաբազայի անձնակազմի հետ աշխատանքի գծով հրամանատարի տեղակալ, գնդապետ Ալեքսեյ Պալյուխովիչը հանդես է եկել հայտարարությամբ: Հրավիրված լրատվամիջոցների ներկայացուցիչներին նա մասնավորապես ասել է. "Մենք ցնցված ենք կատարվածից, սգում ենք հայ ժողովրդի հետ միասին և կիսում ձեր ցավը: Նման հանցագործություն կատարած անձը չունի ազգային պատկանելություն: Հայտարարում և վստահեցնում եմ բոլորիդ, որ նա ստանալու է ամենախիստ պատիժը: Ներկա պահին հայ և ռուս իրավապահներն իրականացնում են անմարդկային այս գործի քննության օբյեկտիվ և համակողմանի քննությունը»: Մանրամասները՝ «Ցայգ» հ/ը տեսանյութում: