15.01.2015 14:35

Կոստանյան. Հայկական կողմն արդեն այսօր Պերմյակովի նկատմամբ քննչական միջոցառումներ կիրականացնի 102-րդ ռուսական ռազմակայանի տարածքում

Կոստանյան. Հայկական կողմն արդեն այսօր Պերմյակովի նկատմամբ քննչական միջոցառումներ կիրականացնի 102-րդ ռուսական ռազմակայանի տարածքում

Ռուսաստանցի զինծառայողի կողմից գյումրեցի ընտանիքի սպանության առնչությամբ հարուցվել է երկու քրեական գործ` հայկական և ռուսական կողմերից` առանձին: Այդ մասին Գյումրիում կայացած մամուլի ասուլիսում հաղորդել է Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:

Ընդ որում նա ընդգծել է, որ կողմերից յուրաքանչյուրը վարում է իր նախաքննությունը, և գործընթացները մեկը մյուսի վրա չեն ազդում: Կոստանյանը հաղորդել է, որ հայկական կողմն արդեն այսօր կասկածյալ Պերմյակովին կներգրավվի որպես մեղադրյալ, և «արդեն այսօր Հայաստանի քննչական կոմիտեի նախագահի տեղակալը կգնա 102-րդ ռուսական ռազմակայան` մեղադրյալի նկատմամբ քննչական միջոցառումներ իրականացնելու համար»: Դրանով իսկ, ընդգծել է Կոստանյանը, ՀՀ իրականացնում է իր իրավազորությունը դատապարտյալի նկատմամբ:

Ընդ որում նա չի բացառել, որ սպանության մեղադրանքից զատ Պերմյակովին կարող է առաջադրվել նաև մեղադրանք Հայաստանի պետական սահմանն ապօրինաբար հատելու փորձի համար: