15.01.2015 16:56

Ոստիկանությունը խոչընդոտել է Ռուսաստանի դեսպանատան մոտ ակցիայի անցկացումը

Ոստիկանությունը խոչընդոտել է Ռուսաստանի դեսպանատան մոտ ակցիայի անցկացումը

Երևանում` Ռուսաստանի դեսպանատան շենքի մոտ, բողոքի ակցիա է տեղի ունենում, որի մասնակիցները ռուսական կողմից պահանջում են գյումրեցի ընտանիքի սպանության մեջ կասկածվող Վալերի Պերմյակովին անհապաղ հանձնել Հայաստանի իրավապահ մարմիններին:

Որոշ ցուցարարներ փորձել են այրել ՌԴ դրոշը, սակայն ոստիկանության և ակցիայի այլ մասնակիցների ճնշման ներքո զերծ են մնացել դրոշի այրման գործողությունից: Ակցիայի մասնակիցների և ոստիկանության աշխատակիցների միջև պարբերաբար ընդհարումներ են տեղի ունենում, քանի որ վերջիններս փորձում են խոչընդոտել ակցիայի անցկացումը:  Մի քանի մասնակից բերման են ենթարկվել ոստիկանություն: