15.01.2015 17:50

Գյումրիի դատախազության մոտ իրավիճակը լարված է

Գյումրիի դատախազության մոտ իրավիճակը լարված է

Գյումրիի դատախազության մոտ հավաքված հազարավոր ցուցարաների պահանջով՝պարզաբանումներ տալու նպատակով դատախազությունից դուրս  եկավ Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը, որն առաջարկեց 30 հոգանոց խմբերով  քննարկումներ կազմակերպել դատախազության ներսում: Սակայն ցուցարարները կտրականապես մերժեցին այդ առաջարկը՝ պահանջելով հանդիպում գլխավոր դատախազի հետ:

«Եթե դատախազը չի իջնում պատասխան տալու, ճգնաժամ է ստեղծվում»,- ասաց  «Ասպարեզ» ակումբի  խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը:

 «Դուրս արի՛, դուրս արի՛»,- վանկարկում են ցուցարարները:

«Եթե դատախազը պատասխան չունի, բայց համաձայն է մեր պահանջին ուղղակի չգիտի, թե ինչպես վարվել այդ դեպքում, թող դուրս գա, մենք իրեն կբացատրենք, թե ինչ է պետք անել: Եթե համաձայն չէ՝ լրիվ ուրիշ բազառ է սկսվում»,- նշեց Լևոն Բարսեղյանը՝ հավելելով, որ իրենք համբերատար կսպասեն՝ մինչև դատախազը դուրս գա:

Ոստիկանները սկսել են ցուցարարների ետ մղել դատախազության շենքից: Ցուցարարների շարքերից քարեր են նետվել ոստիկանության վրա, ինչը Բարսեղյանը որակել է որպես կազմակերպված սադրանք: