15.01.2015 19:59

Շտապ. Գյումրի. Բախում ցուցարարների եւ ոստիկանների միջեւ. Ուղիղ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Գյումրիում դատախազության մոտ հավաքված ցուցարարների մի մասը շարժվել է դեպի ՌԴ հյուպատոսարան: Ճանապարհին ոստիկանները արգելափակել են նրանց ճանապարհը: Ցուցարարների եւ ոստիկանների միջեւ բախում է տեղի ունեցել:

Ոստիկանները սկսել են հատուկ միջոցներ կիրառել: